Career Lab

Ի՞նչ եմ ես ուզում



Ի՞նչ մասնագիտություններ գիտեք աշխարհում:

Մասնագիտությունների աշխարհում ո՞ր մասնագիտությունը կընտրեիք:

Ձեր կարծիքով ո՞ր մասնագիտություններն են ավելի կարևոր և արդիական:

Մասնագիտության ընտրությունը անձին ինքնաբացահայտման և ինքնաճանաչման հնարավորություն է տալիս, որոնց հիմքում էլ կարելի է գտնել մարդու նախասիրությունները և հետաքրքրությունները, ինչն էլ կարող է հիմք հանդիսանալ մասնագիտության ընտրության համար: Այսինքն՝ մասնագիտությունն ընտրելիս մենք նաև պետք է հարց տանք ինքներս մեզ` ի՞նչ մասնագետ եմ ուզում դառնալ: Այս հարցադրման քննարկումը պետք է հանգեցնի այն գաղափարին, որ բոլոր մասնագիտությունները կարևոր են երկրի համար, սակայն կարևոր հանգամանք է, թե որ մասնագիտությունն է ինձ ավելի համապատասխանում և որով ես կարող եմ հասնել հաջողության: