Career Lab

Մասնագիտության ընտրության վրա ազդող գործոններ

fgyjkbfukbuyik
 
p8
p5
p7
Անհերքելի է ծնողների մասնակցությունը երեխաների մասնագիտության ընտրության գործում, ուստի մասնագիտական կողմնորոշման ծառայություններում առանձին տեղ է հատկացվում ծնողների հետ աշխատանքին: Փորձը ցույց է տալիս, որ բարձր դասարանների աշակերտների մասնագիտական ինքնորոշման հետ կապված խնդիրները հաճախ ծագում են այն դեպքում, երբ անձը որպես ինքնուրույն անհատականություն լիարժեք ձևավորված չէ, ինչի հիմքում հիմնականում ընտանեկան դաստիարակությունն է: Շատ դեպքերում ծնողները երեխաների հետ հարաբերություններում լիարժեք չեն գիտակցում իրենց խնդիրները: Նրանք առավելապես հակված են երեխաների փոխարեն որոշումներ կայացնելու, ինչը լուրջ խոչընդոտ է անհատի ձևավորման գործընթացում և խանգարում է երեխայի մասնագիտական ինքնորոշմանը: Մասնագիտության ընտրության հարցերը և կրթություն/ուսուցում ստանալու ուղիներ գտնելը դժվար խնդիր են թե' երեխաների և թե' նրանց ծնողների համար: Մասնագիտական ինքնորոշման գործընթացը կրճատելուն ուղղված ծնողների հոգեբանական ճնշման փորձերը, որպես կանոն, բացասական արդյունք են տալիս` երեխաների մոտ առաջացնելով անհանդուրժողականություն, իսկ երբեմն` մերժում ցանկացած ինքնորոշման քայլից:

Մասնագիտության ճիշտ ընտրության մասին ծնողների պատկերացումները հաճախ չեն համապատասխանում երկրի տնտեսական զարգացման արդի փուլին: Դրա պատճառը աշխատաշուկայում նոր մասնագիտությունների առաջացումն է, երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման նոր ուղիները: Ոչ միշտ են ծնողները մասնագիտական տեսանկյունից տեսնում և օբյեկտիվ գնահատում երեխաների հետաքրքրություններն ու կարողությունները: Հաճախ նրանց խորհուրդները հիմնված են լինում այս կամ այն մասնագիտության, այսպես կոչված, հեղինակության վրա: Ուստի անհրաժեշտություն է առաջանում մասնագիտական իրազեկման աշխատանքներ իրականացնել նաև ծնողների հետ:

Ծնողներին մատուցվող ծառայությունները տարբերակվում են հիմնականում ըստ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի շրջափուլերի, նաև՝ ըստ իրավիճակի: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար սահմանվում են առանձին նպատակներ և ակնկալվող արդյունքներ: Աշխատանքները ներառում են զրույցներ, քննարկումներ, ծանոթացում աշխատաշուկայի կանխատեսվող զարգացումներին, տարբեր մասնագիտությունների նկարագրերին, նաև` մասնագիտական կրթության համակարգի, կրթություն և ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառության հնարավորությունների և պայմանների մասին:

Ծնողներն իրեն երեխաների մասնագիտական կողմնորոշման գործընթացում կարող են հանդես գալ ինչպես խորհրդատուներ, այնպես էլ մենթորներ: Սակայն եթե որպես խորհրդատու նրանք կարող են սուբյեկտիվ լինել իրենց երեխաների նկատմամբ, ապա մենթորության տեխնիկան հնարավորություն է տալիս բացառելու սուբյեկտիվությունն ու գտնելու այն հիմնական հարցերի պատասխանները, որոնք կարող են բնութագրել, թե մասնագիտական ինքնորոշման ինչ փուլում է գտնվում երեխան:

Մասնագիտական կողմնորոշման մենթորության տեխնիկայի օգնությամբ ծնողները որպես փորձառու և երեխայի համար հեղինակավոր անձ, իրենց փորձառությունն են ներկայացնում և ազդեցություն են թողնում, իսկ անհրաժեշտ տեղեկատվությունը փորձում են գտնել համատեղ՝ հիմնվելով տվյալ պահին համայնքի և երկրի տնտեսական նկարագրի ու շարունակական կրթության հնարավորությունների վրա: Եթե խորհրդատվության ժամանակ ծնողը պետք է ունենա բոլոր հարցերի պատասխանները, ապա մենթորությունը ենթադրում է նպատակի և խնդիրների համատեղ սահմանումից հետո յուրաքանչյուր հարցի շուրջ ծավալել քննարկումներ՝ որոշումների կայացումը վերապահելով երեխային:

Այս գործընթացում շատ կարևոր է խնդիրների ճիշտ սահմանումը և ծնողի կողմից պարտադրողական վերաբերմունքի բացառումը՝ խրախուսելով և ներգրավելով երեխային իր կյանքի համար կարևոր որոշումներից մեկը գիտակցված կատարելու համար: Մենթորական աշխատանքի արդյունքում կարևոր է երեխայի մոտ արժեքների ձևավորումը, նրա ինքնավստահությունը և ինքնորոշման ազատությունը:

Ծնողներին ուղղորդելու նպատակով ստորև ներկայացվում են դպրոցական տարիքի երեխաների մասնագիտական կողմնորոշման և ինքնորոշման հիմնական հարցադրումներն՝ առանձնացված ըստ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի շրջափուլերի, որոնց պատասխանները պետք է տրվեն ծնող – երեխա մենթորական աշխատանքի արդյունքում:  

 

Նախադպրոցական շրջան

  • Ի՞նչ քայլեր եք արեք Ձեր երեխայի աշխարհընկալման և կյանքի հմտությունների ձևավորման ուղղությամբ:
  • Բավարարե՞լ եք երեխայի բոլոր հարցերի պատասխանները:
  • Ապահովե՞լ եք նրա բազմակողմանի աշխարհաճանաչումը, աշխարհընկալումը:
  • Ստեղծե՞լ եք երևակայականն ու իրականը տարբերակելու հնարավորություններ:
  • Փորձե՞լ եք բացահայտել Ձեր երեխայի առանձնահատկությունները և նախասիրությունները:
  • Պարզե՞լ եք նրա ուժեղ և թույլ կողմերը, հետաքրքրությունները:

 

Տարրական դպրոց (բացահայտումների շրջափուլ)

  • Պարզե՞լ եք` ինչ նախասիրություններ և հետաքրքրություններ ունի նա, ո՞ր առարկաներն է սիրում և ինչո՞ւ:
  • Արդյո՞ք Ձեր երեխաները ծանոթ են Ձեր մասնագիտությանը. երեխան գիտի՞ ինչով եք զբաղվում աշխատավայրում:
  • Ճանաչողական ի՞նչ միջոցառումներ եք իրականացնում երեխային մասնագիտությունների, զբաղմունքների հետ ծանոթացնելու համար:
  • Երեխաների հետ արդյո՞ք խաղում եք մասնագիտական-դերային խաղեր (բժիշկ, խոհարար, ուսուցիչ և այլն):
  • Ձեր երեխան սիրու՞մ է շփվել մարդկանց հետ, նոր ընկերական միջավայում հեշտությամբ կարողանու՞մ է ընկերներ ձեռք բերել:
  • Հետաքրքրու՞մ է կենդանիների աշխարհը, նրանց ֆիզոլոգիական կառուցվածքը, սիրու՞մ է հոգ տանել բուսականության և կենդանիների մասին:
  • Հետաքրքրություն դրսևորու՞մ է Ձեր երեխան այն ամենի հանդեպ, ինչն առնչվում է տարատեսակ մեքենաների, մեխանիզմների, սարքերի հետ:
  • Սիրու՞մ է ստեղծագործել, նկարել, պարել, երգել, հետաքրքրություն է դրսևորում գեղեցիկի և գույների նկատմամբ:
  • Հետաքրքրություն դրսևորու՞մ է թվերի, նիշային պատկերումների, կոդերի, սիմվոլների նկատմաբ: Ինքնուրույն փորձու՞մ է ստեղծել բանաձևեր, աղյուսակներ, գծագրեր, և կիրառել:

 

Որպես ծնող` ի՞նչ աշխատանքներ կարելի է կատարել երեխայի մասնագիտական հակումները բացահայտելու ուղղությամբ:

Ճանաչողական այցեր աշխատավայրեր, որտեղ երեխան կարող է տեսնել տարբեր մասնագիտություններով ամբողջական գործընթացներ,
  • Տեղեկատվություն մասնագիտությունների և զբաղմունքների մասին,
  • Ծանոթացում տարբեր մասնագետների հետ և նրանց աշխատանքային գործունեությանը:

Միջին և ավագ դպրոց (ինքնորոշման շրջափուլ)

  • Արդյո՞ք կողմնորոշվել է Ձեր երեխան` ինչ մասնագետ է ուզում դառնալ:
  • Երեխայի  նախընտրած մասնագիտությունը համապատասխանու՞մ է իր անձնային առանձնահատկություններին:
  • Ինչո՞վ է սիրում զբաղվել ազատ ժամանակ:
  • Ո՞րն է Ձեր ազդեցության արդյունքը:
  • Ի՞նչպես եք պլանավորում Ձեր երեխայի քայլերը հիմնական դպրոցն ավարտելուց հետո (որտե՞ղ սովորել, որտե՞ղ աշխատել, ինչո՞վ զբաղվել):
  • Համակարծի՞ք եք Ձեր երեխայի հետ մասնագիտության ընտրության հարցում:
  • Տեղեկացվա՞ծ եք Ձեր երեխայի նախընտրելի մասնագիտություն ստանալու ուսումնառության հնարավորություններից (նախնական մասնագիտական «արհեստագործական» և միջին մասնագիտական «քոլեջ» ուսումնական հաստատություններ, ավագ դպրոց, բարձրագույն ուսումնական հաստատություն, մասնագիտական ուսուցում):
  • Տեղեկացվա՞ծ եք աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին:
  • Մասնագիտություն ընտրելիս հաշվի՞ եք առել աշխատաշուկայի պահանջարկը:
  • Ծանոթացրե՞լ եք երեխային իր համար անհրաժեշտ տեղեկատվությունը փնտրելու, դասակարգելու, վերլուծելու, ըստ իրավիճակի՝ ներկայացնելու հնարներին:
  • Հետևում և խրախուսու՞մ եք երեխայի ստեղծագործական և քննադատողական մտածողության զարգացմանը, նախաձեռնողականությանը:
  • Քննարկե՞լ եք երեխայի հետ նախընտրելի մասնագիտությամբ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու հավանականությունը:

Հիմնական դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն ստանալու ճանապարհին մեկնարկում է որպես մենթոր-ծնողների հաջորդ քայլը. ի՞նչ աշխատանքներ կարելի է կատարել դեռահասի/երիտասարդի հետ՝ տվյալ մասնագիտությամբ իր ապագա զբաղվածությունն ապահովելու հարցում:

Այս փուլում ծնողները գործ ունեն արդեն ինքնորոշված երիտասարդների հետ: Տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ծնող-մենթորները պետք է ավելի նրբանկատ լինեն: Հայկական ընտանիքներում հաճախ հնչող այն արտահայտությունը, թե՝ «Դու լավ սովորի ու կարմիր դիպլոմով ավարտի, ես քեզ համար աշխատանք կգտնեմ…» պետք է բացառել: Երիտասարդը ինքը պետք է հարթի իր մասնագիտական և կարիերայի ուղին՝ հաղթահարելով դժվարություններն ու գնահատելով ձեռքբերումները: Այս փուլում ևս շատ կարևոր է ծնողների կողմից մենթորական տեխնիկաների կիրառումը՝ երիտասարդին ցույց տալու մասնագիտական կրթությունից աշխատաշուկա անցնելու առանձնահատկությունները:

Դեռևս ուսանողության շրջանում, կրթական գործընթացներին զուգահեռ, երիտասարդը պետք է ձևավորի իր աշխատանքային կենսագրությունը: Այն չի ենթադրում հենց աշխատանքային փորձ, այլ՝ առանցքային և մասնագիտական կոմպետենցիաների զարգացում, որոնք նրան հետագայում առավել մրցունակ կդարձնեն աշխատաշուկայում:

Մենթոր – ծնողների զրույցները պետք է լինեն մոտիվացնող և ոչ հոռետեսական, խրախուսող և ոչ պարտադրող: Քննարկման և ուղղորդման հիմնական խնդիրները կարող են լինել, օրինակ.

  • Բացահայտել տվյալ մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունները և կազմել զբաղմունքների բարոմետր (նկարագիր՝ շեշտադրելով գործատուների կողմից ներկայացվող առանցքային, անձնային և մասնագիտական հիմնական պահանջները):
  • Դիտարկել երիտասարդի ընտրած մասնագիտության հեռանկարի, զբաղվածության և, ընդհանուր առմամբ, կարիերայի հնարավորությունները՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:
  • Քարտեզագրել այն ձեռնարկությունները՝ ըստ ոլորտների, որտեղ երիտասարդի կարծիքով հետաքրքիր կլիներ աշխատել: Հորդորել նրան ծանոթանալու դրանց գործունեությանը, ծրագրերին, զարգացման հեռանկարներին: Փնտրել հնարավորություններ այդ ձեռնարկություններում այցելությունների, պրակտիայի, կամավորական, կարճաժամկետ աշխատանքի համար՝ գործունեությանն առավել մոտիկից ծանոթանալու, համապատասխան կարողություններ զարգացնելու, ինչու չէ՝ նաև իրեն դրսևորելու համար:
  • Զարգացնել տեղեկատվությունը փնտրելու, դասակարգելու, վերլուծելու, ըստ իրավիճակի՝ ներկայացնելու, նաև ձեռներեցության կարողություններ:
  • Քննարկել ընտրած մասնագիտությամբ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու հավանականությունը:
  • Աշխատանքային ինքնակենսագրականը կազմել դեռ ուսանողական տարիներից:

Մասնագիտական կողմնորոշման և ինքնորոշման, կարիերայի պլանավորման գործընթացում երեխաների լավագույն մենթորները ծնողներն են: Մենթորության շնորհիվ երեխան չի կորցնում իր ինքնուրույնությունն, ավելի վստահ է իր որոշումներում:

Այս գործընթացում կարևորը մենթորության տեխնիկայի ճիշտ կիրառումն է:
p2
p3
p6