Career Lab

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ ԳՈՐԻՍՈՒՄ

11.05.2018

SDA աջակցությամբ 2018թ. մայիսի 11-ին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում կայացավ «Մասնագիտությունների օրը»:

 

Միջոցառման նպատակը Կաթի վերամշակում և անասնաբուժություն մասնագիտությունների մասին մարզի դպրոցականներին և երիտասարդներին իրազեկելն ու մասնագիտական կրթություն ստանալու և հետագա զբաղվածության հնարավորությունների բացահայտելն էր:

 

Միջոցառման շրջանակներում թվով 111 աշակերտ՝ 7-10-րդ դասարանցիներ այցելեցին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ: Քոլեջում աշակերտներին ողջույնի խոսքով ներկայացան քոլեջի տնօրենը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի տնօրենը, ԶՊԳ Գորիսի տարածքային կենտրոնի տնօրենը, Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչները և կազմակերպիչները:

Այցելուների շարքում էին նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի ուսանողները և կարիերայի ստորաբաժանման պատասխանատուն:

Այնուհետև աշակերտները հրավիրվեցին քոլեջ՝ Կաթի վերամշակում և անասնաբուժություն մասնագիտություններին և քոլեջում կրթական հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Կաթի վերամշակում և անասնաբուժություն մասնագիտությունները և այդ մասնագիտությունների աշխատանքային հնարավորությունները աշակերտներին ներկայացրեցին հատուկ հրավիրված ոլորտային մասնագետները: Մասնագիտությունները ներկայացվեցին ինտերակտիվ ձևով՝ համալրված մասնագետների անձնական օրինակներով, աշակերտների կողմից հնչեցված հարցերով, այդ հարցերին մասնագետների պատասխաններով և ակտիվ քննարկումներով:

Աշակերտների համար տարբեր լսարաններում զուգահեռ կազմակերպվեցին նաև դասընթացներ՝ «Մասնագիտական կողմնորոշում»  և «Ձեռնարկատիրական գործունեությամբ ինքնազբաղվածության ապահովման հնարավորություն. հաջողված փորձ» թեմաներով:

Ներկայացվեցին նաև Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի կողմից առաջարկվող կրթական հնարավորությունները՝ Կաթի վերամշակում և անասնաբուժություն մասնագիտությունների համար:

Մասնագիտություններին տեսականորեն ծանոթանալուց հետո աշակերտները տարբեր խմբերով ուղևորվեցին դեպի տարբեր ձեռնարկություններ՝ կաթի վերամշակում և անասնաբուժություն մասնագիտություններին գործնականում ծանոթանալու համար:

Ոլորտային մասնագետներն արդեն աշխատավայրում աշակերտներին ներկայացրին իրենց աշխատանքային պայմանները, մասնագիտության առանձնահատկությունները, աշխատանքի նրբությունները, կարիերայի աճի հնարավորությունները և այլն: