Career Lab

16.11.18 ԿԱՐԻԵՐԱՅԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ

24.10.2018

Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week - GEW) 2018թ. միջոցառումների շրջանակում ԱՄՆ դեսպանատունը մեկնարկում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության 2018թ. ծրագիրը:
Այս տարի դու հնարավորություն ունես մասնակցելու`
1. Շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով ձեռնարկատիրական և մասնագիտական լաբորատորիաներին (Job Lab), որոնք կազմակերպում են ըստ ոլորտների առաջատար գործատու կազմակերպությունները:

2. «Ինչպե՞ս կազմել CV և ներկայանալ աշխատանքային հարցազրույցի» թեմայով դասընթացներին, որոնք վարելու են հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչները:

3. Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին, որի շրջանակներում կազմակերպվելու է աշխատանքի տոնավաճառ, տարբեր արդիական թեմաներով դասընթացներ, վարպետաց դասեր և այլն: Տոնավաճառը կկայանա նոյեմբերի 16-ին, Արմենիա Մարիոթհյուրանոցում:

Ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումների մասնակցության համար անհրաժեշտ է միայն ցանկություն և լավ տրամադրություն. մուտքը և մասնակցությունն ԱՆՎՃԱՐ են:

Ծրագիրն իրականացվում է մեր՝ CareerLab-ի աջակցությամբ:

Մանրամասների, Job Lab-երին դիմելու և  դասընթացների մասնակցության հայտ ներկայացնելու համար հետևիր մեր ֆեյբուքյան էջին:

Սիրով սպասում ենք քեզ: