Career Lab

ՄԿՈՒ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

11.05.2018

CareerLab-ը իրականացրեց ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի պատասխանատուների վերապատրաստում:

Վերապատրաստումն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդների. ՍԵՅ ԵՍ՝ Հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում՝ Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ և Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի մեթոդաբանությամբ:

Վերապատրաստման ծրագրում ներառված են մասնագիտական կողմնորոշման քաղաքականությունը և ներդրվող մոդելը ՄԿՈՒ ոլորտում, մասնագիտական կողմնորոշման գործընթացի կազմակերպումը, պատասխանատու մասնագետների գործառույթները և այլ թեմաներ: Վերապատրաստումն անցկացվել է ինտերակտիվ մեթոդներով, գործնական աշխատանքներով: Ծրագրի ավարտին մասնակիցները կազմել են մեկ ուսումնական տարվա գործողությունների պլան` ուղղված իրենց ուսումնական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման գործընթացի իրականացմանը: