Career Lab

ԿԱՐԻԵՐԱՅԻ և ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ

16.11.2017

Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան նվիրված ամփոփիչ միջոցառումը, որը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էին Հայկուհի Գևորգյանը՝ ի դեմս Career Lab-ի և Արաքսյա Մարտիրոսյանը՝ ի դեմս IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի, կարիերայի և ձեռներեցության տոնավաճառն էր, որի շրջանակում հանդիպելու հնարավորություն ստացան աշխատանք փնտրողներն ու աշխատանք առաջարկողները:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելու աշխատանքի տոնավաճառին, ոլորտի առաջավոր մասնագետների կողմից անցկացվող սեմինարներին և ուսումնական հաստատությունների կողմից կազմակերպված վարպետաց դասերին, խորհուրդներ ստացան կենսագրական կազմելու վերաբերյալ, ունեցան քննարկումներ ապագայի աշխատանքների, մասնագիտական կողմնորոշման և շատ այլ հարցերի շուրջ:

Տոնավաճառին մասնակցող գործատուները ունեին շուրջ 180 թափուր աշխատատեղեր և ցանկանում էին դրանք համալրել լավագույն կադրերով: Միջոցառումը նպաստեց գործատու-աշխատանք փնտրող արդյունավետ կապի ստեղծմանը և արդյունքում թափուր աշխատատեղերի համալրմանը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև տարբեր ուսումնական հաստատություններ և այցելուներին ներկայացնում էին իրենց կրթական ծրագրերն ու հնարավորությունները: Ուսումնական հաստատությունները կազմակերպեցին նաև վարպետաց դասեր:

«Այսօրվա գլոբալ աշխարհում ձեռներեցներն ու աշխատանք փնտրողները պետք է ճկուն լինեն, պատրաստ ռիսկի դիմել և օգտվել հնարավորություններից, երբ դրանք ընձեռվում են: Այս միջոցառումն հենց մի այդպիսի հնարավորություն է», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը տոնավաճառի բացման ժամանակ:

Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ամենամեծ միջոցառումն է այս տարվա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում, որը ձեռներցության խթանմանն ուղղված տարբեր միջոցառումներով նշվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում:

«Ուր էլ որ գնամ Հայաստանում, ամենուր երևում է հայ ժողովրդի մտավոր ներուժը և ստեղծարար ոգին: ՏՏ ոլորտի ստարտափերից սկսած մինչև կայացած վերազգային կորպորոցիաներում աշխատող դիզայներներ ու ճարտարագետներՀայաստանը վերելք է ապրում այն մարդկանց շնորհիվ, ովքեր իրենց կրթությունն ու իմացությունն օգտագործում են իրենց կյանքն ու շրջապատը բարելավելու համար. նրան են իրական ձեռներեցները», – նկատեց դեսպան Միլսը:

Հղումներ՝ Banks.am A1plus.am Nnewsarmenia.am Llragir.am Armenpress.am Haynews.am Armedia.am Youtube.com News.am Aravot.am Globnews.am Anews.am Nnews.1tv.am