Career Lab

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում Կոլբա Լաբի կողմից հայտարարված կրթության վերաբերյալ մրցույթի շրջանակներում կարիերայի հմտությունների զարգացման առցանց հարթակի ստեղծման գաղափարը ոչ միայն վիզուալիզացվեց, այլև զարգացավ: Նախագծվեց կայքը՝ careerlab.am հասցեով, որում հնարավորություն ստեղծվեց այցելուների համար առցանց օգտվել մասնագիտական կողմնորոշման և կարիերայի հիմնական ծառայություններից, պլանավորել իրենց կարիերան:

Զուգահեռ պահանջարկ եղավ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի անհատական և խմբային թրեյնինգների անցկացման: 2017-ի ամենամեծ միջոցառումը Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառն էր ԱՄՆ դեսպանատան պատվիրակմամբ:

Մեկնարկած ծրագրերի հաջողությամբ պայմանավորված նախաձեռնեցինք ստեղծել CareerLab ստարտափ և պետականորեն գրանցել մեր ապրանքանիշը:

Մենք արդեն համագործակցել ենք շուրջ 6 տասնյակ գործատուների, բուհերի և քոլեջների, դպրոցների, հասարակական, միջազգային կազմակերպությունների հետ, իրականացրել ենք տոնավաճառներ ոչ միայն Երևանում, այլև մարզերում, անցկացրել ենք վերապատրաստման դասընթացներ կարիերայի պատասխանատուների համար, աշխատանքային մոտիվացիայի և ձեռներեցության թրեյնինգներ՝ գործազուրկ և աշխատանք փնտրող մայրերի համար, ուսումնա-արտադարական պրակտիկա՝ Մանկավարժական համալսարանի ապագա սոցիալական մանկավարժների համար և այլն:

CareerLab-ն իր հաջողված փորձն ու հաջողության բանաձևն է ներկայացրել տարբեր աշխատաժողովների, միջոցառումների ժամանակ:

Ներկայումս մենք մշակում ենք նոր նախաձեռնություններ և շարունակում ենք մեր ակտիվ գործունեությունը: