SWOT
Ձեզանից շատերը ծանոթ են SWOT բիզնես վերլուծության, ռազմավարական պլանավորման մեթոդին, որը գնահատվում է կամ վերլուծվում է չորս գործոններով.
- Strengths (ուժեղ կողմեր),
- Weaknesses (թույլ կողմեր),
- Opportunities (հնարավորություններ, հեռանկարներ),
- Threats (ռիսկեր):
SWOT վերլուծությունը ոչ միայն կարելի է կիրառել բիզնեսի մոդելավորման, ռազմավարական ծրագրերի պլանավորման համար այլև անձի ինքնաճանաչման/ ինքնաբացահայտման գործընթացում: SWOT վերլուծությունը կարող է օգնել ձեզ ինչպես կյանքի տարբեր ոլորտներում, այնպես էլ, կարիերայի զարգացման գործընթացում: SWOT վերլուծությունը հնարավորություն կտա անձին հավաքագրել սեփական անձի մասին համակարգային տեղեկատվություն:
Ուժեղ կողմերը (S) բնորոշում են անձնային որակները, որոնք գնահատելի և շոշափելի են կարիերայի/ մասնագիտական պլանավորման ուղում: Այս ամենը կարող է ներառել հիմնական իրավասությունները, ինչպիսիք են տեխնիկական գիտելիքներն ու հմտություններ, կարողությունները, եթե այդ հմտությունները փոխանցելի են կամ բնածին. պետք է նաև ներառվի փորձը և կրթությունը: Այս բաղադրիչում պետք է առանձնացնել նաև այն անձնային որակներն ու առանձնահատկությունները, որոնք կարող են առավելություններ տալ որևէ մեկին, ինչպիսիք են, լարված իրավիճակում աշխատելու ունակություն, նորարարական կամ ստեղծագործական մտածողություն և այլն:
Թույլ կողմերը (W) բնորոշում են այն անձնային որակները, որոնք կարող են դիտվել որպես վնասակար, իր համար հաջողության խոչընդոտներ, ինչպիսիք են անվճռականությունը կամ անկայունությունը: Թույլ կողմ կարելի է դիտարկել աշխատանքային փորձի պակասը կամ չիմացությունը, հատկապես եթե դա մեծ ազդեցություն ունի աշխատանքային գործընթացում:
Հնարավորությունները (O) վերաբերում է նոր պայմաններին/ գործողություններին, որոնք օգտակար են անձի ինքնազարգացմանը և ինքնաիրացմանը: Դրանք կարող են ներառել նորարարություն կամ ռազմավարական միտումներ: Նոր հնարավորություն է անձի ուժեղ կողմերի համադրմամբ զարգացնել թույլ կողմերը: Հնարավորությունները կարող են ներառել, մեզ համար անհրաժեշտ և արժեքավոր հմտությունների վերանայմանը և սահմանմանը, որ անձին դրդում է նոր հնարավորությունների որոնմանը, սոցիալական ցանցի ստեղծմանը:
Ռիսկերը վերաբերում է (T) արտաքին գործոններին, որը բխում է թույլ կողմերի անձնային որակների գործողություններից: Գործողություններ, որոնք կարող են ռիսկ հանդիսանալ անձի հետագա առաջխաղացմանը և կատարելագործմանը: Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել միջավայրային փոփոխությունները, աշխատաշուկայի պայմանները և առկա հնարավորություններին: