GROW
“GOAL” (նպատակ),
“REALITY” (իրականություն),
“OPTIONS” (տարբերակներ)
“WILL” (ցանկություն):
Իրականություն – Ինչ է տեղի ունենում հիմա, ուսումնասիրել ներկան
Տարբերակներ – Ինչ եք անում, ուսումնասիրել տարբերակները
Ցանկություն – Ինչ եք ուզում անել, հաստատել ցանկությունը
Կարելի է կիրառել հետևյալ հարցերը.
Հարցեր նպատակի վերաբերյալ
- Ո՞րն է այս քննարկման նպատակը:
- Ի՞նչ հեռահար նպատակ ունեք:
- Ո՞րն է կարճաժամկետ նպատակը:
- Ո՞րն է Ձեր վերջնանպատակը:
- Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այն իրականացնելու համար:
- Ինչը կարող եք ընդունել որպես հիմնաքար:
- Եթե ամեն ինչ լավ ընթանա, որը կլինի լավագույն ակնկալվող արդյունքը:
- Ի՞նչ է Ձեզ համար հաջողությունը:
- Ինչպե՞ս կհասկանաք, որ հասել եք նպատակին:
- Ի՞նչ կանեք նպատակների իրագործումից հետո:
- Ինչքանով է չափելի Ձեր նպատակը:
- Ինչպե՞ս կարող է անցյալում ձեռք բերված փորձառությունը օգնել հասնելու նպատակին:
Իրականության բացահայտման հարցեր
Նպատակին հասնելու համար պետք է իրատեսորեն պատկերացնել իրավիճակը, հմտությունները, ժամանակի սղությունը, դիրքորոշումը, գործընթացը և նպատակի իրագործելիությունը:
- Ի՞նչ է այժմ կատարվում:
- Որքա՞ն է Ձեր ծանրաբեռնվածության աստիճանը:
- Անհաջողությունների դեպքում ի՞նչ կարելի է անել:
- Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը:
- Ո՞ր միջոցներն են հաջողությամբ իրականացվում, որոնք՝ ոչ:
- Ունեք բավականաչափ ժամանակ Ձեր նպատակին հասնելու համար:
- Ի՞նչն է պակասում:
- Ի՞նչ խոչընդոտներ կան:
- Ի՞նչը է կարող նպաստել առաջընթացին:
- Ի՞նչն է Ձեզ անհանգստացնում:
- Որքանո՞վ է հեշտ աշխատել:
- Ովքե՞ր են ներառված գործընթացում կամ ովքե՞ր կարող են օգնել:
- Ի՞նչ եք արդեն արել:
Այլընտրանքային հարցեր
Առաջին հերթին դիտարկեք ստեղծված իրավիճակը, այնուհետև մաս առ մաս դիտարկեք այն:
- Ի՞նչ հիմնական (ցանկալի է երկու) տարբերակներ ունեք:
- Ի՞նչ կարող եք անել:
- Ի՞նչ այլընտրանքներ ունեք: Ի՞նչ կլիներ, եթե բոլոր խոչընդոտները հաղթահարված լինեին:
- Որո՞նք են յուրաքանչյուր տարբերակի առավելություններն ու թերությունները:
- Ի՞նչ գործոններ կօգտագործեք այդ տարբերակները գնահատելու համար:
- Եթե ավելի շատ ժամանակ ունենայիք, ի՞նչ կանեիք:
- Եթե անսահման հնարավորություններ ունենայիք, ի՞նչ կփորձեիք անել:
- Ուրիշ ի՞նչ միջոցներով դա կարող եք անել:
- Ի՞նչ սխալներ կարող են լինել այդ մոտեցման մեջ:
- Ի՞նչը արդյունավետ կլինի:
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի յուրաքանչյուր տարբերակի իրականացման համար:
- Ի՞նչ ռեսուրսներ (այդ թվում ֆինանսական) կպահանջվի:
- Ի՞նչ վտանգներ է ենթադրում յուրաքանչյուր տարբերակ:
- Ի՞նչ չափանիշներով կառաջնորդվեք տարբերակների միջև ընտրության ժամանակ:
- Ի՞նչ հաջորդականությամբ պետք է իրականացնել գործողությունները:
- Եթե ավելի ինքնավստահ լինեիք, ինչպես կգործեիք:
- Ի՞նչ այլընտանքային ծրագիր կունենայիք:
Կամքի հարցեր
Այժմ, երբ դուք հասկանում եք Ձեր նպատակը, հավատու՞մ եք, որ այն իրատեսական է և հնարավոր է իրականացնել, դուք պատրաստ եք քայլեր ձեռնարկել դրանք իրականացնելու համար:
- Ի՞նչ պետք է անեք հիմա:
- Ի՞նչ միջոցներ կնախաձեռնեիք:
- Որքանո՞վ են դրանք համապատասխանում Ձեր նպատակներին:
- Որտեղի՞ց պետք է սկսել առաջին քայլերը:
- Ե՞րբ կձեռնարկեք հաջորդ քայլը:
- Ի՞նչը կարող է խոչընդոտել Ձեր առաջխաղացմանը:
- Ինչպե՞ս դա կարող եք հաղթահարել:
- Արդյո՞ք այն ուղղված կլինի նպատակի իրականացմանը:
- Ինչքանո՞վ է հավանական, որ այս տարբերակը հաջողություն ունենա:
- Ե՞րբ կհասկանաք, որ պատրաստ եք այս ամենի իրագործմանը: Որքանո՞վ է այն Ձեզ ոգևորում:
- Ի՞նչը կարող է Ձեզ ոգևորել:
- Կա՞ ինչ-որ բան, որը Ձեզ թույլ չի տալիս ամբողջովին նվիրվել այս գործին: